Apple-ն աշխատանքի է ընդունել Tesla-ի և Microsoft-ի նախկին աշխատակցին

Tesla-ի ավագ դիզայները՝ Էնդրյու Կիմը, հեռացել է ընկերությունից Apple-ում աշխատանքի անցնելու համար։ Tesla-ից առաջ նա աշխատել է  Microsoft-ում։

Կիմը Tesla-ում աշխատում է 2016 թվականից։ Նա մասնակցել է  Tesla Model 3, Model S, Model X մոդելների մշակման գործընթացին։ Ըստ նրա, պատասխանատու է եղել մեքենաների սրահի նախագծման համար։ Նրա առաջնային խնդիրներից մեկը եղել է մեքենան նախագծել այնպես, որ սրահում կարողանան միաժամանակ կառավարել և՛ մարդը, և՛ համակարգիչը։

Microsoft-ում Կիմը մասնակցել է  նաև  Windows 10 դիզայնի աշխատանքներին,  HoloLens վիրտուալ իրականության ակնոցների և  Xbox One S խաղային կցորդի նախագծման աշխատանքերին։