Аpple-ն աստղերին բաժանել է Watch խելացի ժամացույցներ

Apple ընկերությունը, աշխատելով ևս մեկ անգամ ուշադրություն գրավել, 18-կարատանոց ոսկուց պատրաստված Watch խելացի ժամացույցներ է սկսել բաժանել աստղերին։ Պրեմիում հեռախոսներից ստացել է Բեյոնսեն, Քեթի Փերին, Ֆարել Ուիլյամսը, մոդելյեր Կարլ Լագերֆելդն ու Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։

TechCrunch-ը գրում է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք աստղերը վճարել են ժամացույցի դիմաց, թե ոչ։ Ամենահավանական տարբերակն այն է, որ սարքը տրվել է անվճար՝ սոցցանցերում լուսանկարներ տեղադրելու պայմանով։

Watch-ը Կարլ Լագերֆելդի դաստակին

 

Հիշեցնենք, որ Apple Watch-ը կարելի է առցանց պատվիրել ապրիլի 10-ից։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ժամացույցը պատվիրել է արդեն մոտ մեկ միլիոն մարդ։ Չափազանց մեծ պահանջարկի պատճառով Apple-ը չի կարողանա ապրիլի 24-ին սկսել իր խանութներում սարքի վաճառքը, ինչպես խոստացվել էր։ Իսկ նրանք, ովքեր պատվիրել են ժամացույցն օնլայն, ստիպված կլինեն մոտ մեկ ամիս սպասել։

Աղբյուրը՝ TechCrunch