Apple-ի վաճառքները ռեկորդ են սահմանել

Apple ընկերությունը հրապարակել է երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի՝ ընկերության դրամամուտքը, համեմատած անցած տարվա նույն եռամսյակի հետ, ավելացել է 32,5%-ով, իսկ եկամուտը՝ 44,5%-ով։ Իսկ հաջորդ եռամսյակի կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին, ինչի արդյունքում Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է։

Երրորդ եռամսյակում դրամամուտքը կազմել է 49,6 մլրդ դոլար, իսկ մաքուր եկամուտը՝ 10,7 մլրդ դոլար։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում դրամամուտքը կազմել էր 37,4 մլրդ, իսկ եկամուտը՝ 7,7 մլրդ դոլար։

Հաջող վաճառքը հիմնականում ապահովել է iPhone սմարթֆոնն ու  Mac նոութբուքը։ Ընդ որում՝ նկատվել է, որ iPad պլանշետներն աստիճանաբար ավելի քիչ են հետաքրքրում: Թե ինչ հաջողությամբ է վաճառվում Apple Watch-ը, ընկերությունն առայժմ նախընտրում է լռել այդ մասին։

Աղբյուրը՝ The Wall Street Journal