Apple–ը նոր էմոջիներ կստեղծի սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող մարդկանց կերպարով

Apple-ը պատրաստվում է 13 նոր էմոջի թողարկել ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց պատկերներով։ Ընկերությունը համագործակցում է  կույրերի ասոցիացիայի, ուղեղային կաթվածով հիվանդների հիմնադրամների հետ։

Ամերիկյան բրենդն իր քայլը որակել է  որպես համաշխարհային մեծ երկխոսության սկիզբ։ Ներկայումս առաջարկվում է միայն անվասայլակով մարդու պատկերով էմոջին։ Մնացած տարբերակները հասանելի կլինեն արդեն 2019-ի երկրորդ կեսին։