App Store-ի մոդերատորները սկսել են մանրամասն ուսումնասիրել օնլայն խանութու հայտնված բոլոր հավելվածներն ու խաղերը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Apple–ը ջնջել է իր հարթակից մի քանի հավելված, որոնք գեոլոկացիոն տվյալներ ուղարկելու կասկածի տակ էին հայտվել։
Մի քանի ընկերություն արդեն Apple–ից ստացել է համապատասխան նամակ, որտեղ հայտնում են ընկերության` օգտատերերի իրավունքները խախտելու մասին։ Այն ընկերությունները, որոնք ստացել են նման նամակ պետք է հեռացնեն այդ կոդը իրենց արտադրանքներից կամ խնձորային բրենդը կհեռացնի հավելվածը։
Ամենայն հավանականությամբ ընկերությունը որոշել է ավելի ուշադիր լինել տվյալների գաղտնիության հարցում և այսուհետ հավելվածներ մշակող բոլոր ընկերություններին կստիպի հետևել ընկերության կանոնադրությանը։