Apple-ի մեքենաները կունենան Face ID համակարգ

Համացանցում հայտնվել է Apple-ի արտոնագրերից մեկը, որտեղ նկարագրվում է համակարգ, որի միջոցով խնձորային բրենդի արտադրած մեքենաները հնարավոր կլինի գործի գցել։ Խոսքտ մոբայլ կենսաչափական տեխնոլոգիայի մասին է, որը նման է Face ID-ին։

Արտոնագիր ստանալու համար ընկերությունը դիմել էր դեռևս 2017 թվականի փետրվարին։ Արտոնագրի մեջ նշված է, որ Face ID համակարգի ներդրմամբ մեքենաները ապահոված կլինեն կողոպուտից նաև ուրիշ այլ մարդ չի կարողանա օգտվել դրանից՝ առանց տիրոջ իմացության։

Մեքենան կունենա մի քանի դեմք ճանաչելու հնարավորություն։ Հնարավոր կլինի նաև հստակ կարգավորումներում  մտցնել մեքենայում հնչող երաժշտության և նստատեղերի դիրքի հարցում։ Ի դեպ՝ խնձորային բրենդի մեքենայի մասին լուրերը չեն դադարում արդեն 10 տարի, սակայն ընկերությունը չի շտապում այն ներկայացնել։