Համացանցում է հայտնվել դեռևս չթողարկված iPhone 7-ի լուսանկարը

Համացանցում հայտնվել է նկար, որն, ինչպես պնդում են, ապագա Apple iPhone 7-ն է: Հիշեցնենք, որ վերջինիս անոնսը սպասվում է այս տարվա աշնանը:

Եթե լուսանկարում իսկապես պատկերված է Apple iPhone 7 սմարթֆոնը, ապա կարելի է եզրակացնել, որ արտադրողը որոշել է, որ այս մոդելը պետք է ամբողջությամբ տարբերվի նախորդներից: Սմարթֆոնի էկրանը չունի շրջանակ:

այֆոն7

Վաղուց լուրեր են պտտվում այն մասին, որ Apple-ն ուզում է ամբողջովին նոր դիզայնով սմարթֆոն ստեղծել: Ըստ որոշ տվյալների՝ 2017 կամ 2018թ.-ին կթողարկվի կոր էկրանով Apple iPhone:

Աղբյուրը՝ Weibo