Ինչքա՞ն է կազմում iPhone SE-ի ինքնարժեքը

Ըստ որոշ վերլուծությունների՝ նոր 16 ԳԲ տարողությամբ iPhone SE-ի պարունակությունն ու պատրաստումն արժե 160 դոլար, այն դեպքում, երբ սարքի մանրածախ՝ առանց պայմանագրի գինը սկսում է 399 դոլարից:

64 ԳԲ տարողությամբ սարքն իրականում արժենում է 170 դոլար, իսկ մանրածախ գինը սկսվում է 499 դոլարից: Իրենց հաշվարկներում վերլուծաբանները հաշվի չեն առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են գիտահետազոտական ծախսերը, լոգիստիկան, գովազդը և այլն:

iPhone SE-ն ստացել է մի շարք վերամշակված բաղադրիչներ, օրինակ՝ կաղապարը: iPhone 6-ից այն «կրկնօրինակել» է անլար կապի չիպեր՝ 15 դոլար, Qualcomm արտադրանք, ինչպես նաև 1,2 մեգապիքսել դիմային տեսախցիկ, իսկ iPhone 6S-ից՝ 22 դոլար արժողությամբ Apple A9 պրոցեսոր և 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկ:

Երկու տեսախցիկների ինքնարժեքն էլ կազմում է 13,3 դոլար, սենսորները՝ 5,4 դոլար, մարտկոցները՝ 2,1 դոլար, NFC-ը և թաչ- քոնթրոլերը Texas Instruments-ից՝ 3,4 դոլար, օպերատիվ հիշողության մոդուլը՝ 11,8 դոլար, 16 ԳԲ ներքին հիշողության մոդուլը Toshiba-ից՝ 3,6 դոլար և  LG Display արտադրության էկրան՝ 20 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ Вести Экономика