Apple-ը iPhone XR-ի համար թափանցիկ պատյան է թողարկել

Apple Online Store-ում հայտնվել է  iPhone XR-ի համար նախատեսված թափանցիկ պատյան:

Apple-ը նշում է, որ թափանցիկ պատյանը  «պաշտպանում է սմարթֆոնը և միևնույն ժամանակ տեսանելի պահում դրա իդեալական կորպուսը»: Ընկերությունը որոշել է աքսեսուարի արտաքին տեսքի հետ փորձարարական ոչինչ չձեռնարկել:

iPhone XR մոդելը վաճառքում էր հայտնվել առանց պաշտոնական աքսեսուարների առկայության: Թե ինչով էր պայմանավորված նման հետաձգումը, հայտնի չէ: