Apple-ը պլանավորում է թողարկել iPod touch-ի նոր սերունդ։ Ներկայումս ոչ մի մանրամասն չի ներկայացվում, հայտնի չէ, թե երբ է թողարկվելու սարքը։Այս մասին CES 2019-ի ժամանակ հայտնել են Apple-ի հետ սերտ համագործակցություն ունեցող ընկերությունները։
Նաև հայտարարվել է, որ Apple-ը պատրաստվում է հրաժարվել Lightning-ից՝ հօգուտ՝ USB-C-ի, որը գործածվում է iPhone-ում և մի քանի այլ սարքերում։
iPod touch-ի վերջին սերունդը թողարկվել է 2015 թվականին, որը 2013 թվականին թողարկված 5-րդ սերնդից տարբերվում էր միայն պրոցեսորով և տեսախցիկով։