Apple-ը պատրաստվում է վերացնել մի շարք խոչընդոտներ

Apple-ն օգտատերերին թույլ կտա ծրագրային ապահովման նորացումները ներբեռնել առանց Wi-Fi կապի: iPhone-ի օգտատերերը բազմիցս են դժգոհություններ հայտնել այս  սահմանափակման վերաբերյալ։ Ի դեպ` արգելքը թույլ չի տալիս թարմացնել ծրագրերը և ծրագրային ապահովումն՝ օգտագործելով շարժական ինտերնետ:

Այսպես, օրինակ, վերջերս թողարկված iOS 11.3.1 նորացումը կշռում է ընդամենը 38 ՄԲ, սակայն օգտատերերը չեն կարողացել այն տեղակայել առանց Wi-Fi-ին միանալու: Շատերն այս սահմանափակումը համարել են հնացած և ընկերությանը խնդրել են վերացնել այն:

Նորամուծությունը կվերաբերի ոչ մայն սմարթֆոններին, այլև SIM-քարտեր ունեցող iPad-ներին: Ենթադրվում է, որ նոր հնարավորությունը կհայտնվի iOS12-ում, որն Apple-ը կներկայացնի հունիսի 4-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: