Apple-ը միացավ «Սև ուրբաթին»

Երկար սպասված ու ուրախալի լուր Apple-ի երկրպագուների համար: Այո, ընկերությունը միանում է «Սև ուրբաթին»:

Ամբողջ աշխարում տոնական շոփինգը Երախտագիտության օրվանից անմիջապես հետո ամենասպասված օրն է: Նոյեմբերի 25-ին Apple-ը նույնպես կմիանա հատուկ զեղչեր առաջարկող ընկերություններին: Բոլորին տանջող հարցը, թե ի՞նչ կզեղչի Apple-ը, դեռ պաշտոնական պատասխան չունի, սակայն ընկերության թիզերը շատ խոստումանլից է:

black

Այս տարվա սպասողական մթնոլորտը և քննարկումների բուռն ալիքը կապված է նախորդ տարիների «Սև ուրբաթներին» Apple-ի ոգևորություն չդրսևորելու հետ: Անցյալ տարի Apple-ը ոչ մի առաջարկ չէր արել, իսկ դրա նախորդող տարում Apple-ի սպառողները բավարարվեցին նվեր զեղչի քարտով:

Փորձագետները նշում են, որ Apple-ի այս տարվա ակտիվությունը կապված է առաքման 5% անկման հետ: Նաև տարեց տարի եկամուտների նվազում է նկատվում, հետևաբար վաճառքը մեծացնելու նպատակով, այս տարի Apple-ն ավելի առատաձեռն է:

Իսկ «Սև ուրբաթին» մնացել են հաշված օրեր, իսկ թե ինչպես այն ավելի շահավետ դարձնել ու մեծ խնայողություններ անել կարդացեք այստեղ: