Ինչպես դիտել Apple-ի Let us loop you in միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ

Այսօր Apple-ի կենտրոնական մասնաճյուղում տեղի է ունենալու Let us loop you in միջոցառումը, որի ընթացքում ներկայացվելու է iPhone SE-ն, 9.7 դյույմ անկյունագծով iPad Pro-ն, iOS 9.3-ը և նոր Apple Watch-ը:

Դուք կարող եք հետևել այս միջոցառմանը Apple-ի պաշտոնական կայքում այսօր երեկոյան ժամը 10.00-ին (տեղական ժամանակով):

Եթե Դուք ունեք Mac համակարգիչ, Safari 6.0.5 կամ դրա ավելի թարմ տարբերակը, ապա կարող եք հետևել ուղիղ հեռարձակմանը: Այն հնարավոր կլինի դիտել նաև iPhone-ի և iPad-ի միջոցով, եթե դրանք աշխատում են iOS7-ով՝ մուտք գործելով կայք Safari դիտարկչի միոցով:

Let us loop you in 1

Համակարգչի միջոցով ուղիղ հեռարձակումը դիտելու համար անհրաժեշտ է, որ այն աշխատի Windows 10 ՕՀ-ով:

Սակայն, եթե Դուք չունեք վերոնշյալ անհրաժեշտ սարքերը և ՕՀ-երը` Դուք դեռևս ունեք հնարավորություն ուղիղ հեռարձակմամբ դիտելու այդ միջոցառումը:

Եթե օգտվում եք Chrome կամ Firefox դիտարկիչներից, ապա Ձեզ պարզապես անհրաժեշտ է ներբեռնել հատուկ փոխակերպիչներ դրանց համար, որոնք վերջիններիս կարգավորումները կվերածեն Safari-ի կարգավորումների: Դրանք ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումներով Chrome-ի համար և Firefox-ի համար:

Մեկ այլ մեթոդ ևս կա հեռարձակումը դիտելու համար. դա VLC media player-ն է, որը հասանելի է Mac, Windows, Linux և Android սարքերի համար: Երբ Դուք ներբեռնեք այս ծրագրային ապահովումը, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի բացել մեդիա բաժինը (Open Media), այնուհետև համացանց (Network) բաժինը և այնտեղ մուտքագրել ուղիղ հեռարձակման հղումը Apple-ի պաշտոնական կայքից:

Եթե Դուք, այնուամենայնիվ, հնարավորություն չունենաք դիտելու Let us loop you in-ը ուղիղ հեռարձակմամբ, մի տխրեք, itTrend-ը կլուսաբանի Apple-ի կողմից ներկայացվելիք նորույթները։

Հետևեք մեզ Facebook-ում և Twitterում։