Apple-ը նոր MacBook է արտոնագրել

Ամերիկյան տեխնոհսկան նոր MacBook  է արտոնագրել, որը զգալիորեն տարբերվելու է իր նախորդներից։ Բացի սովորական ստեղնաշարից, սարքը կունենա նաև թաչ-վահանակ։ Նորույթը դուր կգա նկարել սիրողներին ու դիզայներներին, որովհետև այն կարելի է օգտագործել որպես գրաֆիկական նկարների համար նախատեսված գործիք։ Արտոնագրի մեջ սարքի նկարագրությունից պարզ է դառնում, որ դրա էկրանը հնարավոր կլինի «բաժանել» երկու մասի  և օգտագործել որպես պլանշետ։