Apple Music-ից օգտվում է 56 մլն մարդ

Financial Times-ի հրապարակած տվյալների համաձայն, Apple Music-ից աշխարհում օգտվում է մոտ 56 մլն մարդ: Սա 6 մլն-ով ավել է քան 2018-ի մայիսին:

Apple Music-ն այսպիսով առաջ է անցել իր գլխավոր մրցակցից՝  Spotifyից: Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ  Spotify-ն աճում է ավելի արագ, քան Apple-ի սթրիմինգային ծառայությունը: Մինչդեռ խնձորային բրենդը հատել է 56 մլն-ի սահմանը, Spotify-ից օգտվում է մոտ 87 մլն մարդ և ևս 191 միլիոնն օգտվում է անվճար բաժանորդագրություն:

Financial Times-ը նշում է, որ  Apple Music-ը ցուցադրում է իր աճի տեմպը՝ հաշվի առնելով, որ այն հիմնադրվել է 2015 թվականին: Spotify-ն իր աշխատանքը սկսել է 2008 թվականին և 10 տարվա ընթացքում մեծ լսարան է հասցրել ձևավորել: