Apple Music-ում Grammy մրցանակակիրների բաժին կավելացվի

grammy award statuette

Variety հրատարակչությունը հայտարարել է, որ 61-րդ Գրեմմիին ընդառաջ, որը տեղի կունենա 2019 թվականին, Apple-ն իր սթրիմինգիային՝ Apple Music, ծառայությունում  հատուկ բաժին կավելացնի «Գրեմմիի մրցանակակիրները» անվանումով։

Մրցանակին հավակնողների անունները CBS հեռուստատեսությամբ կհայտարարվի This Morning հաղորդման շրջանակներում և հենց նույն օրը  Apple-ը բաժինը կավելացնի երաժշտական ծառայությունում։

Apple -ն ակտիվորեն գործածում է  Ամերիկյան ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխության հետ համագործակցության հնարավորությունը իր սթրիմինգ ծառայությունն առաջ տանելու նպատակով։

Անցյալ տարի մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը հեռուստատեսությանը մոտ 19,8 մլն հեռուստադիտող է ապահովել։ Բնականաբար, Apple-ը չէր կարող անտարբեր անցնել այս թվանիշի կողքով։