Android-ի համար նախատեսված Apple Music-ում տեսահոլովակների բաժին կհայտնվի

iOS 11.3-ի թողարկումից մի քանի օր հետո, Apple-ը  նաև թարմացրել է Android-ի համար նախատեսված  գործառույթները:

Այժմ  Google Play-ում  հասանելի է Apple Music 2.4.2 թարմացված և նոր գործառույթներով համալրված տարբերակը: Այսուհետ Android  օգտատերերը հնարավորություն կունենան դիտել նաև երաժշտական տեսահոլովակներ:

 Երաժշտական տեսահոլովակները դեռ վաղուց էին հասանելի Apple Music-ում, բայց միայն iphone և  ipad օգտատերերի համար: