Apple-ն իր նոր արտադրանքի շնորհանդեսին հոլիվուդյան աստղերին է հրավիրել

2015 թվաանից ի վեր  Apple-ն առաջին անգամ պատրաստվում է  ներկայացնել վճարովի բաժանորդագրությունների ծառայությունները։ Մարտի 25-ին կայանալիք միջոցառման ըթնացքում Apple-ը կներկայացնի ֆիլմերի բաժանորդագրությունները, ինչպես նաև  Apple News-ի ընդլայնված տարբերակը։

iPhone-ի հեղինակները միջոցառմանը հրավիրել են հոլիվուդյան հայտնի աստղերին՝ Ջենիգեր Էնիսթոնին, Ջենիֆեր Գարներին, Ջեյ Ջեյ Աբրամսին և այլն։ Apple-ի վիդեոծառայությունը ապրիլին կաշխատի կա՛մ ապրիլին, կա՛մ մայիսին։ Այն Netflix և Amazon Video  ծառայությունների այլընտրանքային տարբերակ է լինելու։

Ինչ վերաբերում է Apple News-ի նորույթներն, այստեղ ընկերությունը պատրաստվում է ավելացնել առաջատար պարբերականների հեղինակային նյութերը՝ փոխարենը բաժանորդագրությունից ստացած գումարից տոկոսային մաս պահելով։