Apple-ը կփոքրացնի նոր iPhone-ների էկրանի կտրվածքը, որն այդքան նյարդայնացնում էր օգտատերերին

Apple-ն այս տարի թողարկվելիք նոր iPhone-ների էկրանի վերին մասի կտրվածքը կփոքրացնի: Այս մասին հայտարարել են Barclays-ի վերլուծաբանները:

Ըստ մասնագետների, 2018-ին շրջադարձային փոփոխություններ TrueDepth–ի աշխատանքում չեն լինի: Այդպիսով, «խնձորային» ընկերությունը մտադիր է նվազագույնի հասցնել առաքումների ժամկետների խախտման ռիսկերը, նման դեպքեր եղան iPhone X-ի պարագայում: Մտադրություն կա փոքրացնելու չափը, ինչը թույլ կտա նվազեցնել նաև էկրանի առջևի պանելի կտրվածքը, գրում է MacRumors-ը:

Վերլուծաբանները հաստատել են, որ Apple-ը iPhone X-ի 3 «հետնորդ» կթողարկի առանց շրջանակի էկրանով: Երկուսը կունենան 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով OLED դիսփլեյներ, իսկ երրորդը՝ 6,1 դյույմանոց IPS մատրիցա, TrueDepth տեսախցիկով: Ընկերությունը կներկայացնի նաև Face ID-ով iPad։

Նշենք, որ  Face ID դիմագծերով նույնականացման համակարգում օգտագործվել է TrueDepth Camera System տեխնոլոգիան, որն օգտագործում է ինֆրակարմիր տեսախցիկ, մեքենայական ուսուցման ալգորիթմներ և նեյրոցանցեր: iPnone X-ը ստեղծում է դեմքի եռաչափ մոդելը 30 հազար կետով, կարողանում է ադապտացնել դիմային ֆիզիկական փոփոխությունները և կարողանում է ճանաչել տիրոջ դեմքը մթության մեջ:

Կարդացե՛ք նաև`