Apple-ը հաստատել է Shazam–ը գնելու լուրերը

Apple-ը հաստատել է, որ գնել է  Shazam Entertainment բրիտանական ընկերությունը, որի համանուն Shazam ծառայությունը հաշված վայրկյանների ընթացքում տարբերակում և նույնականացնում է մեղեդիները և նկարները։ Վերջին օրերին շրջանառվող լուրը հաստող հայտարարությամբ է հանդես եկել նաև Shazam-ը լրագրողների հետ զրույցում:

«Մենք շատ ուրախ ենք, որ Shazam-ը և իր տաղանդավոր թիմը կդառնան Apple-ի մի մասը,– The Verge-ին հայտնել են Apple-ի ներկայացուցիչները,– Apple Music–ը և Shazam–ը լրացնում են մեկը մյուսին` կիսելով երաժշտական նոր բացահայտումների կիրքը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ` ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի գումարը կազմել է մոտ 400 մլն դոլար: Որոշ փորձագետներ էլ Shazam-ը գնահատում են 1 միլիարդ դոլար։

Apple-ը կկարողանա օգտագործել Shazam-ի երաժշտության և հնչյունների տարբերակման տեխնոլոգիաները, ինչպես նաև տնտեսել գումարը, որն այժմ վճարում է օգտատերերին iTunes Store վերաուղղորդելու համար: Բացի այդ, Apple-ը հեռացնելով դեպի Spotify ուղղորդող հղումները Shazam-ից, «խնձորային» ընկերությունը գլխավոր հակառակորդին կարող է զրկել նոր օգտատերերի թրաֆիքից։ Siri-ում էլ Shazam-ը կինտեգրացվի։

Նշենք, որ սեպտեմբերին Shazam-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ հավելվածի բեռնումների քանակը գերազանցել է 1 միլիարդը։ Նշվում է, որ Shazam-ը պլանավորել էր գնել Snap ընկերությունը, որին պատկանում է Snapchat մեսենջերը, սակայն Apple-ի առաջարկն ավելի շահավետ է եղել։

Shazam Entertainment ընկերությունը վերջին տարիներին կրել է կորուստներ։ Ըստ 2014-ի գնահատականների, Shazam–ի ակտիվ օգտատերերի թիվը հասել է մոտ 100 մլն, հավելվածն այդ պահի դրությամբ ներբեռնված է եղել 500 մլն բջջային սարքերում։