Apple-ը նորույթներ ունի օգտատերերի համար

Սեպտեմբերի 12–ին Apple–ն իր ամենամյա շնորհանդեիս ժամանակ կներկայացնի iPhone–ի երեք նոր սերունդ և բացի այդ կներկայացնի նաև  iPad-ի, Apple Watch–ի թարմացված մոդելներն ու iOS 12 համակարգի պաշտոնական տարբերակը։

Մասնագետները նշում են, որ հնարավոր է նորույթներն ունենան տեխնիկական նման բնութագրեր, օրինակ`  iPhone X-ի թարմացված տարբերակի առանց շրջանակ էկրանը հայտնվի նաև iPad–ում։  Փոփոփություններ կան նաև Apple Watch–երում` էկրանի մակերեսը մի քանի անգամ կմեծանա։