Apple-ն պատրաստվում է AR և VR ակնոց ստեղծել

Apple-ը սկսել է վիրտուալ և լրացված իրկանության տեխնոլոգիաներով էլեկտրոնային ակնոցի ստեղծման աշխատանքները:Հնորարավոր է նորույթը հանրության դատին հանձնվի   2020-ին:

Ընկերության ղեկավար Թիմ Կուկը վստահ է, որ ապագայում լրացված իրականության տեխնոլոգիան էլեկտրոնիկայի շուկայում կարևոր դեր է խաղալու: Ի դեպ` այս տեխնոլոգիան ներդրվել է   iPhone-ի վերջին մոդելում՝ iPhone X-ում:

Ի տարբերություն վիրտուալ իրականության, երբ օգտատերը տեսնում է միայն համակարգչի  նկարած նկարը, AR-ը թույլ է տալիս իրական պատկերը համատեղել գրաֆիկական տարրերի հետ: Օրինակ նոր iPhone-ում տեսախցիկի օգտագործման ժամանակ էկրանին առաջանում են դինոզավրեր կամ ռոբոտներ, որոնք կադրում փոխազդում են իրական առարկաների հետ:

Սակայն Т288 անվանումով նախագիծը դեռ ծրագրման փուլում է։