Աշխարհի ազդեցիկ ՏՏ ընկերությունների միջև դատական պատերազմը շարունակվում է։ Միկրոսխեմաներ մշակող Qualcomm ընկերությունը այս շաբաթ Apple-ի դեմ նոր հայցեր է ներկայացրել։ Դրանցից մեկով` Qualcomm–ը դիմում է դատարանին դադարեցնել նոր թողարկված iPhone X-ի վաճառքը Միացյալ Նահանգներում։
Qualcomm-ը 3 հայց է ներկայացրել, որոնցում պնդում է, որ Apple–ը խախտել է իրեն պատկանող 16 պատենդ` կիրառելով իրենց հեղինակած տեխնոլոգիաները iPhone 7/7 Plus, iPhone 8/8 Plus և iPhone X սմարթֆոններում։ Պատեդների մեծամասնությունում նկարագրվում են մարտկոցի էներգիան խնայելու տարբեր մոտեցումներ։
Qualcomm-ը պահանջում է դրամական փոխհատուցում, որի չափը չի հստակեցնում, ինչպես նաև արգելել Apple-ին օգտագործել իր պատնդավորած տեխնոլոգիաները, նաև արգելել Միացյալ Նահանգներում iPhone X–ի վաճառքը, հատկապես այն մոդելների, որոնցում ներդրված է իր մրցակից Intel ընկերության միկրոչիպերը։
Հայցերից մեկում նշվում է, որ ժեստերի օգնությամբ սմարթֆոնի կառավարման սխեման Apple-ը վերցրել է Palm–ից, որոնք նույնպես պատկանում են Qualcomm–ին։ Apple-ը պատասխանել է, որ Qualcomm–ը դասական պատենդային թրոլինգ է անում։
Նշենք, որ այս երկու ընկերությունները «պատերազմում են» տարեսկզբից։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Առևտրի դաշնային հանձանժողովը մեղադրեց Qualcomm–ին ազատ տնտեսական մրցակցության կանոնները խախտելու մեջ, իսկ «խնձորային» ընկերությունը նմանատիպ դատական հայց ներկայացրեց չիփմեյքերի դեմ։ Այնուհետև Qualcomm–ը հակադարձ հայցերով պատասխանեց Apple-ին։