Apple–ը հայտնվել է դատարանում

Կանադայի բնակիչը  դատի է տվել Apple–ին` Apple  Watch-ի վրա հայտնաբերված քերծվածքների պատճառով։ Տղամարդը Apple-ից պատվիրել է հատուկ ժամացույցը, որի մեջ ներառված է եղել նաև թևնոց։ Թևնոցը դարձել է դատական քաշքշուկի պատճառ։ Սարքը որոշ ժամանակ օգտագործելով՝  տղամարդը  նկատել է, որ դրա գոտու հատվածը քերծվաքներ է թողնում հիմնական կորպուսի վրա։ Ժամացույցի տերը դիմել է Apple-ի սպասարկաման կենտրոն՝ ժամացույցը փոխարինելու նպատակով։ Աշխատակիցները հրաժարվել են այն փախարինել՝ նշելով, որ պատճառներն այնքան էլ հիմնավոր չեն։

Այս միջադեպից հետո ժամացույցի տերը իր բողոքի դիմումը ներկայացրել է դատարան, ինչին հաջորդել է Apple-ի սարքը  փոխանակելու որոշումը։ Ընկերությունը նշել է, որ դրա հետ կտրամադրի նաև ցանկացած այլ աքսեսուար։ Տղամարդը հետ չի վերցրել բողոքը և չի համաձայնել Apple-ի առաջարկած պայմաններին։