Apple Watch խելացի ժամացույցների գինը կարող է հասնել $20 հազար դոլարի

sm.0oo9.600Daring Fireball բլոգի հեղինակ Ջոն Գրաբերը (John Gruber), որը գրում է Apple-ի մասին և գրեթե միշտ հրապարակում հավաստի տեղեկություններ, անդրադարձել է Apple Watch խելացի ժամացույցներին։ Խոսքը գաջեթի գնի մասին է։

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերին Apple-ը հայտարարեց, որ իր ժամացույցի մեկնարկային գինը կլինի $349։ Այդքան կարժենա ժամացույցի Sport մոդելը, իսկ Apple Watch ու Apple Watch Edition կոչվող մոդելներն ավելի թանկ կլինեն։ Վերջին մոդելը կպատրաստվի 18-կարատանոց ոսկուց և Գրաբերի կարծիքով՝ կարժենա $10-20 հազար դոլար՝ կախված գոտու ձևավորումից։

Cult Of Mac-ը գրում է, որ նման գինն այնքան էլ բարձր չէ, եթե հաշվի առնենք, որ Patek Philippe կամ Rolex ապրանքանիշների ոսկուց պատրաստված ժամացույցներն արժեն 10-30 հազար դոլար։

Աղբյուրը՝ macrumors.com