Նոր սերնդի Apple Watch–ի դիզայն ամբողջությամբ կփոփոխվի

 Apple–ի նոր խելացի ժամացույցները, հավանաբար դիզայնում մեծ փոփոխություններ կունենան։ Լուրեր են պտտվում, որ դրանք ամբողջովին կտարբերվեն իրենց նախորդներից։ Ըստ տեղեկությունների խնձորային բրենդը պատրաստվում է հրաժարվել կոճակներց` հօգուտ սենսորների։

Fast Company  ընկերության փոխանցմամբ,  Apple Watch–ում բացի սենսորներից նաև ներդրված կլինեն առողջությանը հետևող տվիչները։

Apple–ի մյուս տեխնոլոգիաներում այս գործառույթը կոչվում է  Taptic Engine։ Հնարավոր է` Apple–ն ավելացնի նաև կառավարման սենսորային տարրեր։ Նորույթը կթողարկվի 2019–ին։