Apple Watch Series 4-ը հնարավոր է կլոր էկրան ունենա

Apple–ի նոր սմարթֆոնների մասին գրեթե հայտնի է ամեն ինչ, իսկ ահա խելացի ժամացույցների մասին քիչ բան գիտենք։

Slashleaks  պորտալը մի քանի էսքզիներ է հրապարել, ըստ որոնց խելացի ժամացույցները հնարավոր է ստանան կլորավուն էկրան։ Մինչ այս թողարկված բոլոր մոդելներն ունեցել են քառակուսիատիպ էկրաններ։

Apple Watch Series–ը կստանա  4 Bluetooth և WiFi 802.11bg հնարավորություն։ Ըստ պորտալի տվյալների գաջեթը կունենա 1,3 դյույմանոց  AMOLED էկրան։

Անցնելով կլորավուն դիզայնի` Apple–ի արտադրանքը կսկսի նմանվել շուկայում արդեն հայտնի   Samsung–ի և Huawei–ի  թողարկած արտադրանքներին։