AppStore-ից ջնջվել է նկարներ թաքցնող հավելվածը

AppStore-ից անետացել է Calculator հավելվածը, որը թույլ էր տալիս օգտատերերին թաքցնել անձնական լուսանկարներն ու տեսանյութերը գաղտնի թղթապանակում։

AppStore-ում կան մի շարք հավելվածներ, որոնք առաջարկում են նմանատիպ գործառույթներ, սակայն այս հավելվածն աչքի ընկավ նրանով, որ դրան դեմ կանգնեցին Դարեմ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:

«Մենք կոչ ենք անում ծնողներին ուշադիր լինել և թույլ չտալ երեխաներին օգտագործել այդ հավելվածը»,- հայտնել են ոստիկանությունում:

Հավելվածը, որը մի քանի տարի հասանելի էր AppStore-ում, առաջին անգամը չէ, որ դժգոհություններ է առաջացնում: 2015 թվականին Ալաբամա նահանգի ղեկավարը Facebook-ում գրառում էր արել հավելվածի վտանգավորության մասին: Calculator-ը երկար ժամանակ համարվել է ամենավտանգավոր հավելվածներից մեկը, քանի որ կարող է սեփական նպատակների համար օգտագործել օգտատերերի լուսանկարները:

Հաշվի առնելով հավելվածի շուրջ աղմուկն ու հավելվածի վտանգավորությունը՝ Apple-ը որոշել է ջնջել այն AppStore-ից: