Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Audiobel: Professional SPL 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը ունեակ է հասկանալու գտնվում եք աղմկոտ, թե լուռ միջավայրում։ Իրական ժամանակում ցույց է տալիս շրջապատի ձայնի ուժգնությունն ու հզորությունը։ Հավելվածը նաև հնարավորություն է տալիս ձայնագրություններ անել և դրանցով կիսվել սոցցանցերում։

The Hunt for the Lost Ship

Գինը՝ 0.99$ – անվճար

Հորեղբայր Հեննին ամբողջ կյանքը անց է կացրել արկածների մեջ։ Եվ մի օր նա իր տան մոտ հայտնաբերում է նավ։ Կրկին ժամանակն է գնալ արկածների հետևից։ Ճանապարհին պետք է հաղթահարել խոչընդոտները, լուծել հանելուկներն ու դրանով վաստակել միավորներ։

Ships 2018

Գինը՝ 0.99$ – անվճար

Դասական խաղ է նավերի համար։ Պետք է ճակատամարտել և հաղթանակ տանել, որպեսզի շարժվեք դեպի մյուս բարձունքներ։

Complete Me 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել ուղեղն ու ճիշտ դասավորել փազլի մասերը։ Ներառում է 6 մասից բաղկացած 480 փազլ։