ARKit, թե՞ ARCore, ո՞րն է լավը

Apple–ն իր ARKit–ը ներկայացրել էր դեռևս անցյալ տարի` WWDC 2017–ի ժամանակ։

ARKit–ի անոնսից գրեթե օրեր անց, Google–ն օգտատերերի դատին հանձնեց  ARCore–ը։ Երկու տեխնոլոգիան էլ թույլ են տալիս սմարթֆոնում` լրացված իրականության տարրերով հագեցած խաղեր խաղալ։ Թեև երկու տեխնոլոգիան էլ նման են իրար, բայց միևնույն ժամանակ, ունեն բազմաթիվ տարբերություններ։ Տարբերությունները, առավելություններն ու թերությունները պարզելու համար թեստավորումն անցկացրել են

iPhone X և Samsung Galaxy S9+ մոդելներով։ Երկու սմարթֆոնում էլ գործարկվել է միևնույն AR հավելվածը, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն։ Այս մեթոդը թույլ է տալիս նաև հասկանալ, թե ինչպես է նույն հավելվածն աշխատում տարբեր հարթակների վրա։

Թեստավորման հեղինակները որոշել են սկսել  AR Insect Invaders խաղից։

iPhone X–ը վայրկյանների ընթացքում «ճանաչեց» մակերևույթը և ճշգրտությամբ հետևեց դրան։  Նույն խաղը   Galaxy S9+–ի դեպքում աշխատու էր խոտաններով։

Samsung–ն ավելի երկար ժամանակում «ճանաչեց» մակերևույթը։ Եվ գաջեթը մի քանի րոպե անց կորցրեց խաղում առկա օբյեկտների մասին տեղեկատվությունը։ Խաղն այլևս հնարավոր չէր խ

IKEA Place  հավելվածն   iPhone X–ում աշխատեց անխափան։ Իսկ ահա Galaxy S9+–ը երկար ժամանակ սքանավորում էր տեղանքը, օբյեկտները։ Galaxy S9+–ը նաև խնդիրրներ ах Kings of Pool, Stack AR և Thomas & Friends Minis խաղերում։  iPhone X–ը` ոչ։

Այստեղից կարելի է ենթադրել, որ Samsung–ը դեռ իր AR և VR տեխնոլոգիաները կատարելագործելու տեղ ունի, եթե ոչ ամբողջությամբ փոփոխելու։ Սմարթֆոնների արժեքները համապատասխան են, չնչին տարբերությամբ, և դժվար թե գեյմեր օգտատերերը նույն գինը վճարեն խոտաններով խաղեր խաղալու համար։