Arlo Q Plus տեսախցիկը նախատեսված է փոքր ձեռնարկությունների անվտանգության ապահովման համար

Netgear ընկերությունը, հիմնվելով, իր իսկ խոսքերով, ոչ մեծ ընկերությունների պահանջների վրա, ներկայացրել է տեսաձայնագրող Arlo Q Plus սարքը: Տեսախցիկը կարող է նկարահանել 1080p ֆորմատի տեսահոլովակներ, և այն ապահովում է երկկողմանի ձայնային կապ:

Ըստ ընկերության` այս տեսախցիկը շատ հարմար է գրասենյակների, խանութների, պահեստների, դրամարկղային սարքերի տեղակայման վայրերի շուրջօրյա տեսահսկման համար: Տեսախցիկի գինը շատ բարձր չէ, և այն շատ հեշտ է տեղադրվում: Այն ապահովում է նաև լարով և անլար միացում, PoE սնուցման հնարավորություն, բջջային հավելվածի կիրառում, որը հնարավոր է թե´ iOS, և թե´ Android ՕՀ-ի միջոցով: Հնարավոր է ամրացնել պատին կամ տեղադրել սեղանի վրա: Սարքի հետ տրամադրվում է մագնիսե ամրակ:

Arlo Q Plus-ը կարող է նկարահանել 130° դիտանկյամբ: 1920 х 1080 պիքսել թույլատրելիություն ունենալով՝ տեսանկարահանման մաքրությունը կազմում է 30 կ/վ: Սարքը կարող է նկարահանել մութ ժամանակ: Նախատեսված է շարժմանը կամ ձայնին արձագանքող համակարգ: Սարքի օգտատերը կստանա նաև ամպային պահոցում որոշակի տարածություն, ինչը թույլ կտա պահպանել յոթ օրվա նկարահանված տեսանյութը, սակայն սարքը ապահովում է նաև microSD քարտի հետ աշխատանք:

Arlo Q Plus (VMC3040S) գինը կազմում է 250 ԱՄՆ դոլար, վաճառքները կմեկնարկեն այս տարվա մայիսին:

Աղբյուրը` Netgear