Արմաթ լաբորատորիայի թիմը մեկնում է Մեքսիկա` մասնակցելու ռոբոտների միջազգային մրցույթին

Շուտով  Արմաթ լաբորատորիայի թիմը կմեկնի Մեքսիկա՝ մասնակցելու FIRST Global ռոբոտների միջազգային մրցույթին։
Հայաստանի թիմը արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները, իսկ այդ ընթացքում նրանց այցելել էր Իրանի թիմի ղեկավարը և կիսվել տպավորություններով, խորհուրդներ տվել երիտասարդ ինժեներներին ու ծրագրավորողներին։

Հայաստանյան թիմում ներգրաված են Հայաստանի տարբեր մարզերի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաները։