Ամրաթ ինժեներական լաբորատորիաների կրթական մոդելը հասել է Աֆրիկա

Ամրաթ ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը կնդերդրվի աֆրիկական Նամիբիայում։ Կրթական մոդլեի գործարկման փոխհամագործակցության հուշագիրն արդեն ստորագրված է ԱՏՁՄ-ի և Հարվարդի շրջանավարտ  նամիբիացի ժամանած Թանգենի Ամուփադհի միջև։

Հարվարդի համալսարանի շրջանավարտ Թանգենի Ամուփադհիին մեծ ուշադրությամբ հետևել է Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ծրագրին և եկել է Հայաստան ծանոթանալու ընթացքին, մեթոդաբանությանը՝ Արմաթը Նամիբիա և Հարավային Աֆրիկայի այլ երկրներ արտահանելու համար։ Այցի ընթացքում Թանգենի Ամուփադիին շրջել է ինժեներական լաբորատորիայում և ծանոթացել  երեխաների աշխատանքներին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի  փետրվարին կրթական մոդելը ներդվել էր նաև Հնդկաստանի որոշ դպրոցներում։