Վանաձորում ամփոփվեց Armenia Engineering Week՝ Հայաստանի ինժեներական շաբաթը

Այս տարի «Ինժեներական շաբաթն» անցկացվում է երրորդ անգամ ու նախորդ երկուսից հետո մեծ թափ ստացավ։ Սա ամենամյա միջոցառում է, որն անցկացվում էր այս տարի թվով երրորդ անգամ։ Առաջին երկու տարիներին անցկացվող «Ինժեներական ֆորումը» սահմանափակվում էր 1 օրով՝ ոլորտի հայաստանյան ու արտասահմանցի մասնագետները հավաքավում էին քննարկում, լուծումներ առաջարկում։

Այս տարի «Ինժեներական շաբաթը» այլ ձևաչափ էր որդեգրել։ Այն իրոք շաբաթ էր, որովհետև տևեց  հունիսի 24-28 և ընդգրկել էր ոչ միայն Վանաձորը, այլ նաև Երևանը։ Ամբողջ շաբաթ քննարկումներից, կնքված հուշագրերից ու համագործակցության, պայմանավորվածություններից  հետո, «Ինժեներական շաբաթվա» վերջին օրն ացկացվեց Վանաձորում, որտեղ ևս տեղի ունեցան պանելային քննարկումներ։

«Վերածվեց շաբաթի, որը կարծում ենք հաջողությունն է Վանաձորի և ինժեներության համար։ Շատ կարևոր ենք համարում, որ շաբաթը շատ հաջող է ու շատ կարևոր է,որ Վանաձորը չջնջվեց ու վերջին հանդիպումը եղավ այստեղ, որովհետև Վանաձորի գործոնը կարևոր է թե ավանդույթների տեսանկյունից , թե տեխնոլոգիական տեսանկյունից Հայաստանի ապագայի համար։ցուցադրվում են լուծումներ, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխարհում և մարդիկ գալիս են հիմա Հայաստան ոչ թե սովորեցնելու, այլ տեսնելու, թե ինչ լուծումներ ենք մենք առաջարկում»,- ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյան

Բացի այն, որ ինժեներական շաբաթն ունի Հայաստանի համար մեծ նշանակություն, նշանակալից է նաև տարածաշրջանի համար, քանի որ ՀՀ կառավարությունն ու Բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարությունը նպատակ են դրել Հայաստանի առաջատարությամբ ստեղծել հզոր ՏՏ տարածաշրջան։ Իսկ պետական մակարդակով աջակցությունը արտասահմանցի հյուրերին ցույց է տալիս, որ Հայաստանում IT ճյուղի զարգացումը կարևոր պայման է հանդիսանում և այստեղ պատրաստ են ամեն ինչ անել՝ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում առաջատար դիրքեր գրավելու համար։ Ինժեներական շաբաթվա ամփոփիչ օրը Վանաձորում անցկացնելը Նախարարը համարում է կարևոր, քանի որ տեխնոլոգիական զարգացումը չի նշանակում միայն Տեխնոլոգիական Երևանի ստեղծում։

«Տարածաշրջանային կենտրոն դառնում ենք մեր գլխերում հետո դա իրականացնում ենք իրականում և հենց այսպես կկարողանանք դրանց համարժեք պլատֆորմեր ստեղծել։ Մենք բազմաթիվ անգամներ հնչեցրել ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է և մենք շարունակաբար տարբեր տեղերում այսպիսի միջոցառումներ ենք կազմակերպելու ու մասնակցենք, որպեսզի կարողանանք ներառական սարքել տեխնոլոգիական մեր ուղղությունները»,- նշում է  ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

Ինժեներական շաբաթվա մասնակիցների զարմանքը բավական մեծ էր, երբ տեսան Հակոբ Արշակյանին հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ուղեկցությամբ։ Հակոբ Արշակյանը շփոթվածությունը նկատելով՝ բացատրեց՝ Ջորկաեֆի հետ պատահաբար հանդիպել է որոշ ժամանակ առաջ և լեգենդար ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել օգնել Հայաստանին ՏՏ ոլորտի ուղղությամբ, Հակոբ Արշակյանն էլ, առիթը բաց չթողնելով, նրան հրավիրել է մասնակցելու Ինժեներական շաբաթվա փակման արարողությանը՝ որպես ՏՏ ոլորտում առաջին մասնակցություն։ Ֆուտբոլիստը նշեց, որ հայաստանցիները ոչ միայն մեծ սիրտ ունեն, այլ նաև նույնքան մեծ ու լայն մտածողություն ու կարողություններ աշխարհում իրենց խոսքն ասելու համար։

«Այսօր լրիվ ուրիշ է՝ եկել եմ տեսնելու Հայաստանյան տեխնոլոգիաներն ու ինժեներիան։ Ես կարծում եմ՝ շատ կարևոր է սա և շնորհակալություն եմ հայտնում Նախարարին ինձ հրավիրելու համար։ Շատ ոգևորիչ է ինձ համար, առավել ոգևորիչ է Երևանից դուրս լինելը, Հայաստանը փոքր երկիր է, բայց այնքան լավ մարդիկ կան բոլոր քաղաքներում։ Ինձ համար կարևոր է տեսնել, շփվել ու ճամփորդել Հայաստանով»,- հավելեց Յուրի Ջորկաեֆը։

Ինժեներական շաբաթվա ամփոփիչ միջոցառումը զուտ պանելային քննարկումներից բաղկացած չէր։ Մեծ սրահ հասնելն ու քննարկումներին ներկա գտնվելը բավական բարդ գործ էր, քանի որ նախքան այդ ստիպված պիտի անցնեիր ցուցահանդեսային տաղավարների կողքով, որտեղ հետաքրքրությունն ստիպում էր նախատեսվածից երկար մնալ։ Ինժեներական շաբաթվա վերջին օրվա պանելային քննարկումները շատ չէին, բայց օգտակար էին և անհրաժեշտ։ Մասնակցում էին հայաստանյան և արտասահմանյան խոսնակներ։ Քննարկվեցին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ապագայի ձևավորման հնարավորությունները, ինչու Վանաձոր, ինժեներական շաբաթը թեմաները։ Խոսնակների կարծիքները բազմազան էին, բայց նրանց միավորում էր մեկ բան՝ նրանք համակարծիք էին՝ Հայաստանն այն երկիրն է, որ ունի տեխնոլոգիական ապաագա կերտելու ներուժ։

ՏՀՏ և նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատար, Աֆրիկայի հարցերով Մակ-ի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալմուստաֆա Ամադու Սիսսը նշեց, որ հրապուրված է Հայաստանով ։ 

«Ես շատ տպավորված եմ, որովհետև երբեք չեմ կարծել, որ Հայաստանը նման հյուրընկալություն ունի, որը շատ արեքավոր է ինձ համար։ Բացի այդ, ես տպավորված եմ, թե ինչպես են Կառավարությունը, մասնավոր սեկտոերը մասնակցում ոլորտի առաջխաղացմանը։ Հայաստանում տեխնոլոգիաները շատ զարգացած են, այստեղ օգտագործում են արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, ուսանողները աշխատում են հետազոտությունների բնագավառում ու բացի դա այստեղ ստեղծում ու առաջարկում են լուծումներ»։ 

Բացի դրական ու լավ կողմերից Ալմուստաֆան Հայաստանի ՏՏ ոլորտի բացերն էլ է նկատել։ Ըստ նրա , ամենավատ կողմն այն է, որ ունենալով այսքան մեծ ներուժ ու առաջարկներ, Հայաստանը ըստ արժանվույն ներկայացված չէ աշխարհին։ Միջազգային մարկետինգի ու առաջխաղացման տեսանկյունից Հայաստանը շատ անելիքներ ունի, ասում է Ալմուստաֆան։

Նրա հարավկորեացի գործընկեր Հիչուն Կիմը բացերի հետ համամիտ է, բայց ունի նաև սեփական դիտարկումները։ Հիչունը, լինելով հեռահաղորդակցության ոլորտի մասնագետ Հարավային Կորեայի տեղեկատվական հասարակության զարգացման  ինստիտուտում, բավական զարմացել էր, որ Հայաստանն, ունենալով սուղ միջոցներ, աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղութմաբ։ Խոսելով Հայաստանի և Հարավային Կորեայի նմանությունները մասին Հիչունը նշեց առաջնայինը տաղանդավոր մարդկանց կապիտալը:

«Ես այստեղ տեսա, որ մարդիկ աշխատում են 5G կապի զարգացման ուղղությամբ, ինձ թվում է դա շատ կարևոր է առաջ գնալու համար։Տաղանդավոր մարդիկ առաջին ռեսուրսներն են , որոնք կարող է Հայաստանը օգտագործել, դա նույնը մեր Կորեայի համար։ Կորեայում մենք կիսահաղորդիչներ ենք սարքում, ՏՀՏ լուծումներ ենք ստեղծում։ Մենք էլ շատ միջոցներ չունենք, մեր կարևոր գործիքը լավ կրթություն ստացած գրագետ մարդիկ են։ Ես կարծում եմ, այստեղ ներդումների , շատ ներդրումների կարիք կա։ Մեզ մոտ Կորեայում կապերը շատ արագ են, հարմար է, դրանց համար բարձր գին ես վճարում և դա արդարացված է, Հայաստանում այդպես չէ, ես կարծում եմ սա գալիս է նրանից, որ ձեր հեռահաղորդակցության օպերատորները տեղական չեն։ Սա խնդիր է»։

Հայաստանյան ինժեներական շաբաթը ամփոփվեց Հուշագրերի ստորագրմամբ, պատվորգրերի հանձման արարողությամբ ու Բամբիր ռոք խմբի բացօթյա մեծ համերգով։

Սյուզան Թոսունյան