Հայ–բրիտանական ընկերություն WICASTR. Արմին Սաիդի

ittrend.am–ը այցելել է Wicastr հայ–բրիտանական sturtup–ի գրասենյակ, զրուցել հիմնադիր Արմին Սաիդիի հետ ընկերության գործնեության, Հայաստանում անելիքների, ապրիլի 25–ին կայանալիք մրցույթի և IT ոլորտի մասին։ Wicastr ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Լոնդոնում։

-Արմին, ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան ու այստեղ ծավալել գործունեություն։

–Ես Արմին Սաիդին եմ` WICASTR ընկերության համահիմնադիրը։ Մեր ստեղծած SMART EDGE պլատֆորմը հնարավորություն է տալիս կապ է ապահովել յուրաքանչյուր վայրում ամենապարզ եղանակով։  Ես գործարար եմ ՏՏ ոլորտում շուրջ 16 տարի փորձով։ Մեր՝ Հայաստան գալու պատճառները մի քանիսն են: Դրանցից մեկն ինժեներների խմբի հիմադրումն էր Հայաստանում։

Նախկինում ևս բազմիցս համագործակցել եմ Հայաստանցի ինժեներների և ծրագրավորողների հետ և ծանաթ էի նրանց գիտելիքներին և պատրաստվածությանը: Հաշվի առնելով այդ և Հայաստանի զարգացման տեմպերը ՏՏ ոլորտում՝ մենք որոշեցինք գալ Հաատան: Մեր որոշման վրա մեծ ազդեցություն ունցավ «Գրանատուս Վենչուրս»-վենչուրային ընկերության ներդրումը մեր կազմակերպության մեջ ։ Մենք վստահ էինք, որ Հայաստանը գալը և այստեղ թիմ հիմնելը խելացի որոշում է  և արդյունավետ կլինի մեզ համար:

–Նշեցիք, որ շուրջ 16 տարի ոլորտում եք։ Ինչո՞վ է տարբերվում Wicastr ընկերությունը նախկինում ստեղծած Ձեր ընկերություններից և ի՞նչ լուծումներ եք առաջարկում «սպառողներին»։

–Ես աշխատել եմ տարբեր ընկերություններում, բացի այդ՝ ստեղծել եմ իմ սեփական ընկերությունները։ Մեր նախորդ ընկերությունն երաժշտական ինդուստրիայում էր: Մենք օգնում էինք երգիչներին հեշտությամբ web կայքեր ստեծել՝ տալով նրանց անհրաժեշտ գործիքակազմ՝ իրենց ճանաչելիությունը մեծացնելու համար:

WICASTR –ի և մեր նախկին ընկերությունների ծավալած գործուներության միջև հսկա տարբերություն կա: Հիմա մենք աշխատում ենք hardware-ի` այսինքն սարքի և software-ի` ծրագրային ապահովում ստեղծելու ուղղությամբ։ Մեր տեխնոլոգիայում կապ ապահովելն առանցքային է:  2018 թվականն է այսօր, բայց կապը շարունակում է մնալ խնդրահարույց աշխարհի մի շարք վայրերում։ Մենք առաջարկում ենք մեր լուծումը՝ տվյալերի մշակումը լոկալիզացնելով տեղային սերվերների միջոցով՝ ապահովել կապ ինտերնետից անկախ, այսինքն՝ ստեղծել կապ բոլոր այն վարյերում, որտեղ ինտերնետը խնդրահարույց է, թանկ, կամ, պարզապես անհասանելի;

–Ովքե՞ր են հեղինակները և խոսենք հայ–բրիտանական համագործակցության մասին։

–Մենք երեքով ենք  հիմնադրել ընկերությունը։ Երեքս էլ իրար ճանաչել ենք մինչ այդ։ Սա երկրորդ նախագիծն է, որ իրականացնում ենք միասին։ Շարատը  hardware–ի մասնագետ է,  ես` Արմինը` բզինեսի գծով։ Մենք ունեինք Wicastr–ի գաղափարը, բայց չունեինք ընկերության կոնցեպտը։ Մենք ձեռնամուխ եղանք WICASTR -ի ստեղծմանը Քեմբրիջում,  որտեղ էլ կայացավ մեր ծանոթյությունը «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության հայաստանյան համահիմնադիրներից մեկի հետ, ում հետաքրքրել էր WICASTR-ի տեխնոլոգիան: «Գրանատուս Վենչուրս»-ը հետագայում դարձավ մեր ներադրողներից մեկը և օգնեց մեզ ծանոթանալ հայաստանյան ՏՏ ոլորտին։

Վենչուրային ընկերության հետ մի քանի հանդիպումներից հետո մենք եկանք Հայաստան: Այստեղ մենք հանդիպեցինք խելացի ու պատրաստված ինժեներների, ծրագրավորողների, ծանոթացանք մի շարք նորարարական ընկերությունների հետ: Մենք տեսանք, որ այստեղ ինչ-որ լավ բան է կատարվում ու որոշեցինք գալ ու հաստատվել Հայաստանում:

 

 

–Հայաստանյան ընկերությունները արտադրանք ստեղծելիս, դրա զգալի մասը ու թիրախային խումբը նախատեսում են արտասահմանի համար։ Ձեր կարծիքով, ընկերության առաջարկը կընդունվի՞։

–Սկզբի համար ասեմ, որ Հայաստանը մեր թիրախային շուկան չէ: Մենք եկել ենք Հայաստան աշխատելու խելացի ու բանիմաց ինժեներների հետ` ստեծելու այն, ինչը միայնակ դժվար կլիներ իրագործել։ Ինչ վերաբերում է տեխնոլոգիական հասարակությանը Երևանում, ես տեսել եմ, որ մարդկանց մոտ նոր տեխնոլոգիաների ընդունումը խնդիր չէ, բոլորը ունեն ժամանակակից գաջեթներ և այլն։

Ձեր առաջարկած վարկածն ընդունելը մի քիչ դժվար է։ Հաստատվելով այստեղ` մենք որոշեցինք կապ տարածել նաև Երևանից դուրս` գյուղերում։ Կապը այդ տարածքում գլխավոր խնդիրներից մեկն է, բայց ոչ միակը` պետք է նաև կոնտենտ` կրթական, տեղեկատվական կամ այլ։  Սա այն է, ինչ մենք տեսել ենք` հաստատվելով Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնում, բայց ընթացքում մենք սկսեցինք տեսնել, որ գյուղերում մարդիկ ունեն լավ սմարթֆոններ` վատ կապով և մեծ արժեք ունեցող սիմ քարտերով։

 

–Եկեք խոսենք այն մասին, որ Դուք, ձեր ընկերությամբ, ապրիլի 25–ին ներկայանալու եք Pitch@Palace-ը (թարգմանաբար «Ելույթ պալատում»)  մրցույթի երկրորդ փուլին։ Ինչո՞վ եք ներկայանալու։

–Նման մրցույթի մասնակցությունը PR-ի տեսանկյունից բենեֆիսային էր մեր ընկերության համար։ Ընկերությունները, որ ընտրվել են այս էլիտար մրցույթի համար, խոշոր իննովացիոն ընկերություններ են Լոնդոնում։

Մեր հիմնական առաքելությունը WICASTR-ի տեխնոլոգիան լավագույն կերպով ներկայացնելն է լրագրողներին, ժյուրիի անդամներին, կամզակերպիչներին և ապագա գործընկերներին: Մասնակցելը նման մրցույթի հնարավորություն է շփվել և գործընկերներ գտնել մեծ ընկերություններում, որոնք քեզ կբերեն զարգացվածության մյուս աստիճանին։ Սա վերջական փուլն է, նրանք ևս մեկ անգամ են հրավիրել ընկերություններին գալ ու ներկայացնել իրենց արտադրանքները։

Կարելի է ասել, որ առաջին փուլն ուղղակի ծանոթության փուլ էր։ Ներկայացնել ընկերություննն արքայական ընտանիքին….Այս մրցույթում WICASTR-ը ներկայացել է իր SMART EDGE պլատֆորմով,որն ապահովում է տվյալների մշակում և կոնտենտի (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր և այլ) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի առկայության:WICASTR SMART EDGE պլատֆորմը կազմված է երկու բաղադրիչներից՝ մեծ հիշողությամբ սարք, որը հանդես է գալիս որպես լոկալ սերվեր՝ տվյալների վերլուծության և իրական ժամանակում կոնտենտի տարածման հնարավորությամբ և ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը և թարմացնել կոնտենտը:

–Ի՞նչ մրցույթների կամ միջոցառումների մասնակցել է ընկերությունը։

–Այո, իմ կարիերայի ընթացքում ես բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել և ներկայացրել իմ ընկերությունները։ Ես հավատում եմ մի ճշմարտության` ՏՏ միջոցառումներին մասնակեցությունը կարևոր պայման է ընկերության աճի համար։ Հետադարձ հայացք ուղղելով կարիերայիս սկզբին` կարող եմ ասել, որ նմանատիպ միջոցաումներն ու մրցույթներն ինձ օգնեցին զարգացնել հրապարակախոսության հմտություններս, ծանոթացրին կապեր ստեղծելու, մարդկանց հետ շփվելու և նրանց ուշադրությանն արժանանալու գաղտնիքներին: Նշածս հմտությունները բիզնեսի մաս են կազմում, և որպես գործարար՝ հաջողության հասնալու համար դու պարտավոր ես սովորել այս ամենը: Ես միշտ, հավատացած եմ եղել, որ մենք պետք է դիմենք գրեթե յուրաքանչյուր մրցույթի։ Հետաքրքիրն այն է, որ երիտասարդ բիզնեսմենները խուսափում են դիմել հեղինակավոր մրցույթների՝ մտածելով, որ իրենց երբեք չեն հիավիրի. դա մեծ  սխալ է։ Ես կարծում եմ՝ նեգատիվ մտածելակերպը վնաս է. դու երբեք չգիտես՝ ինչ է քեզ սպասում առջևում։

Մենք WICASTR–ը 2017թ.–ին ներկայացրել ենք TechChrunch–ի մրցույթում. պատկերացրեք՝ մոտ 3000 մարդ, խոշոր միջոցառում և մենք պատմում էինք մեր իննովացիոն տեխնոլոգիայի մասին։ Դա պարզապես հրաշալի էր:

Ի թիվս այլ մրցույթների՝ մենք մասնակցել ենք նաև Cisco–ի, Deutsche Telekom-ի և Intel-ի կազմակերպած Challenge Up! աքսելերատորին, որտեղ ընտրվել ենք ենք որպես  տարվա լավագույն իննովացոին  ստարտափերից մեկը:

Ես հավատացնում եմ Ձեզ, որ եթե մասնակցեք 10 մրցույթի, մեկում Դուք հաստատ կհաջողեք։ Դա կարևոր է։

–Եվ, ամբողջացնելով մեր զրույցը, ինչ խորհուրդ կտաք սկսնակներին, ինչպես անել, որ հաջողել։

–WICASTR-ը ոչ մեծ է, ոչ`փոքր, բայց այն ապագայի մեծ տեսլական ունեցող ընկերություն է։ Յուրաքանչյուր երիտասարդ ներդրող, բիզնեսմեն, ով ունի տեսլական, գաղափար, նա չպետք է կանգնի ճանապարհի կեսից, պետք է հասնի իր նպատակին։ Բիզնեսմենները պետք է հասկանան, որ հաջողության հասնելու համար ժամանակ և քրտնաջան աշխատանք է պետք։ Դու կարող ես ստեղծել Facebook–ի հաջորդին, բայց դրան հասնելու համար պետք է ժամանակ անցնի, ոչինչ միանգամից չի կառուցվում։ Պետք է շատ աշխատել։ Կապ չունի՝ ինչ անհաջողություն ես ունեցել անցյալում, առաջ գնալը պարտադիր է։ Դժվար է, բայց հնարավոր։ Կարևոր է նաև ճիշտ մարդկանց ունենալ կողքիդ` ներդնողներ, մենթորներ, գործընկերներ, լավ թիմ ու խորհրդատուներ։ Պետք է հիշել, որ կան քեզնից խելացի մարդիկ, ովքեր կարող են օգնել քեզ նպատակիդ հասնելու հարցում։ Պետք է ասել`ես կհասնեմ դրան, հաջորդ քայլը դժվար է, բայց դա էլ կհաղթահարեմ։

Սյուզան Թոսունյան