Տեխնոհետքերով.Ի՞նչ վիրտուալ նախասիրություններ ունեն հայ հայտնիները.Արսեն Ջուլֆալակյան

Ittrend.am–ը  շարունակում է գնալ հայ հայտնիների տեխնոհետքերով ու պարզել նրանց վիրտուալ նախասիրությունները։ Մեր շարքի այսօրվա հերոսը հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ  Արսեն Ջուլֆալակյանն է։

Գաջեթներից նախընտրում է` սմարթֆոն, նոթբուկ,պռոֆեսիոնալ կամերա,փոքրիկ,բայց որակյալ երաժշտության բարձրացուցիչ(динамик)-այս իրերը գրեթե միշտ հետս են

Սիրելի տեխնոբրենդը` Samsung

Մեսինջերներից նախընտրում է`Whatsapp

Սիրելի սոցցանցը` դեռ Facebook

Համացանցում հաճախ կիսվում է` մասնագիտական(սպորտային),ուսուցողական/դաստիարակչական և կարևոր ինֆո պարունակող նյութերով…

Էջեր, որոնց պարտադիր հետևում է`միջազգային լրատվական ամենատարբեր էջերն անպայման(Euronews, CNN, BBC, NBC, RT) IOC-ի և UWW-ի էջերը, հայկականներից՝ Mediamax և Civilnet միայն

Սոցցանցերում նյարդայնանում է` շատ նյարդայնացնող ֆակտորներ կան… բայց կնշեմ անպատժելիությունը, անպատասխանատվությունը և սուտ «հերոսներ/մասնագետները»

Կտրականապես չի like-ի`դաժանություն/բռնություն, արհեստական շուրթերով արված համբույր-պաչիկ և լեզուն կողքից դուրս քցած վիճակում արված նկարներ։ Չնայած,պետք է խոստովանեմ, հազվադեպ եմ որևէ բան like-ում?

 

Վատ մեկնաբանություններին պատասխանում է` հիմնականում չեմ պատասխանում՝ 7-րդ կետում նշածս պատճառներով…

Հավելվածներից հաճախակի օգտագործում է` կախված գտնվելուս վայրից՝դրանք տարբերվում են։ Հայաստանում հիմնականում google search, messengers, mailboxes, audiobooks, jazz radio, Olympic channel, YouTube…