Հայաստանի առաջին սթարթափ ակադեմիան պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը Hero House-ում

Հայաստանի առաջին սթարթափ ակադեմիան (Armenia Startup Academy) պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը Hero House-ում: Հերոսների տանը (Hero House) ձևավորվել է յուրահատուկ co-working միջավայր, որը նպաստում է ՏՏ ոլորտի մասնագետներին միավորել ուժերը, զարգացնել իրենց պրոդուկտը, նոր կապեր հաստատել ու գաղափարներ գեներացնել։

Արդեն 18 հայկական սթարթափ ընդգրվել են Հայաստանի առաջին  ակադեմիայի նախա–աքսելերացիոն ծրագրում և սկսել են ինտենսիվ աշխատանքները իրենց պրոդուկտը ճիշտ թիրախավորելու և զարգացնելու ուղղությամբ։

Նշենք, որ Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Համահիմնադիրներն են` Համբարձում Քաղկեցյանը, Աշոտ Արզումանյանը, Վազգեն Հակոբջանյանը` Եվրամիության աջակցությամբ։

Ծրագիրն իրակաացվում է Եվրամիության կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

Սուպերհերոսների մշակույթի ներդրումից մինչև գլոբալ աքսելերատորներ տանող ճանապարհի մասին Համբարձում Քաղկեցյանի և Աշոտ Արզումանյանի հետ itTrend-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։