ԱրմԹեք համաժողովն առաջին անգամ կանցկացվի նաև Արցախում

Հոկտեմբերի 12-ին Երևանում և 14-ին Ստեփանակերտում կկայանա Հայաստրանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը՝ ԱրմԹեք 2015-ը, որին կմասնակցեն առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ԼՂՀ երիտասարդ ՏՏ մասնագետներ, ուսանողներ և այլն։ Միջոցառման նպատակն է բարձրացնել հետաքրքրությունը դեպի տեխնոլոգիական ոլորտ՝ երիտասարդությանը հաղորդակից դարձնելով  ոլորտի ձեռքբերումներին և սկսնակ ընկերությունների հաջողություններին:

Համաժողովն առաջին անգամ է անցկացվելու Արցախում, որտեղ կներկայացվի նաև Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը, որի առաքելությունն է նպաստել և աջակցել ԼՂՀ-ի տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին:

Նշենք, որ ԱրմԹեք-ին զուգահեռ անցկացվելու են Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆրեանս ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015թ. ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառման օրակարգին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք այստեղ։