Արհեստական ինտելեկտը առաջիկա 10–15 տարում կփոխարինի մարդկանց

Արհեստական ինտելեկտի համակարգը  10-15 տարի հետո կփոխարինի մարդուն։ Դրա համար  պետք է փոխվի ռոբոտների տվյալների մշակման օպերատորը։ Այս մասին հայտարարել է Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների ղեկավար Սերգեյ Գարբուկը։

«Լուծելով կիրառվող արհեստական ինտելեկտի ստեղծման խնդիրը` մենք խոսում ենք մարդ–օպերատորի տեխնիկական համակարգի փոխման մասին, որը կապահովի տեղեկության մշակումը էվոլյուցիայի և  մարդկային կյանքի շարունակական զարգացման ընթացքում ձևավորված բնական կարողությունների կիրառմամբ»,–ասել  է նա։

Գիտնականի կարծիքով, արդեն այսօր արհեստական ինտելեկտի համակարգը չի զիջում մարդուն և նույնքան արդյունավետ է   լուծում  առաջադրվող խնդիրները։