Հայտարարվել է Assassin’s Creed Identity խաղի iOS-տարբերակի թողարկման մասին (տեսանյութ)

Ubisoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Assassin’s Creed խաղի նոր մասի թողարկման մասին, որը հասանելի կլինի iOS ՕՀ-ով աշխատող սարքերի օգտատերերի համար: Խաղի նոր սերիան կոչվում է Identity, և դրա համաշխարհային պրեմիերան կլինի այս տարվա փետրվարի 25-ին, թե երբ կթողարկվի խաղի Android-տարբերակը, դեռևս հայտնի չէ:

Խաղում դեպքերը տեղի կունենան Վերածննդի ժամանակաշրջանի Իտալիայում: Խաղի առանձնահատկություններից մեկն այն է, որ, ի տարբերություն խաղի նախորդ սերիաների, այս անգամ խաղացողը հնարավորություն կունենա ստեղծել իր սեփական կերպարը` ընտրելով չորս հասանելի դասերից մեկը` Berserker, Shadow Blade, Trickster և Thief:

Assassin’s Creed Identity-ն մշակվել է Unity գրաֆիկական հարթակի շնորհիվ: Խաղը հնարավոր կլինի կառավարել ինչպես սենսորային էկրանի, այնպես էլ սմարթֆոնների համար հատուկ նախատեսված խաղային սարքերի շնորհիվ: Խաղը հասանելի կլինի միայն iOS 7 և ավելի բարձր ՕՀ-ով աշխատող սարքերի համար:

Աղբյուրը` VG247