VivoBook X202 և VivoBook S400՝ ASUS-ի նոր Windows 8 նոութբուքերը

ASUS ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել իր երկու նոր ՝ VivoBook Х202 և VivoBook S400 մոդելի նոութբուքերը՝ աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով:

VivoBook X202-ը հագեցած է 11.6 դյույմ էկրանով՝ 1366 х 768 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Intel Core i3-3217U 1.8 ԳHց հաճախականությամբ պրոցեսորով, 4Գբ օպերատիվ հիշողությամբ և 500Գբ ներկառուցված հիշողությամբ:

Մյուս մոդելը՝ ASUS VivoBook S400-ն ունի 14.1 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1366 х 768 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Intel Core i5-3317U 2.6 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, 500Գբ ներկառուցված հիշողություն և մինչև 24Գբ հիշողության քարտի բնիկ:

Երկու նոութբուքերը հագեցած են Wi-Fi 802.11b/g/n-ով և Bluetooth 4.0-ով, վեբ-կամերայով, երկու USB 2.0 մուտքով և մեկ USB 3.0 մուտքով, VGA և HDMI ինտերֆեյսով, ականջակալի և բարձրախոսի բնիկներով:

VivoBook X202-ի արժեքն է 599 դոլար, իսկ VivoBook S400-ինը՝ 699 դոլար: