Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնի ինկուբատոր ծրագրի հայտագրումը մինչև դեկտեմբերի 12-ն է   

Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ստարտափերի համար ինկուբացիոն  նոր  ծրագրի մասնակցության հայտեր է ընդունում:

Ծրագիրը կմեկնարկի 2017թ.-ի հունվարից և կտևի մինչև մայիս: Ընտրված թիմերն իրենց նորարական գաղափարներն իրականացնելու համար կապահովվեն աշխատանքային անհրաժեշտ պայմաններով՝ ՀԱՀ-ում տարածքով, համապատասխան տեխնիկայով, նաև կտրամադրվի փորձառու մենթորների աջակցություն և իրավաբանական խորհրդատվություն:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 12-ը, հայտը կարող եք լրացնել այստեղ:

Ընտրված թիմում պետք է լինի Ամերիկյան համալսարանում սովորող առնվազն մեկ ուսանող կամ էլ անդամների կեսից ավելին պետք է լինեն Ամերիկյան համալսարանի շրջանավարտներ: