Ինչպիսին կլինեն ապագայի ավտոմեքենաները (լուսանկարներ)

Հունվարի 12-25-ը Դետրոյտում անցկացվել է ավտոմեքենաների ցուցադրություն։ Ներկայացնում ենք առավել ուշագրավ 11 ավտոմեքենաներն ու կոնցեպտները։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №2.

Buick Avenir Concept

BUICK ընկերությունը ներկայացրել է Avenir մոդելի առաջին կոնցեպտը, որի դիզայնի ոգեշնչման աղբյուր է դարձել 1963-ին թողարկված Riviera-ն։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №3.

Infiniti Q60 Concept

Ճապոնական ընկերությունը ներկայացրել է հաջորդ սերնդի Infiniti Q60-ի կոնցեպտը, որի արտադրությունը կսկսվի 2016-ին։ Մոդելի դիզայնը նման է հաջորդ սերնդի Q80-ին, որը ներկայացվել է 2014-ին Փարիզյան ավտոսրահում։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №4.

Chevrolet Bolt EV Concept

CHEVROLET-ը ներկայացրել է մատչելի էլեկտրամեքենայի կոնցեպտ։ Bolt EV մոդելը կկարողանա մեկ լիցքավորումով անցնել 322 կմ և կարժենա $30 000։ Bolt EV-ում օգտագործվել են թեթև նյութեր՝ մագնիում, ալյումին և այլն։ Լիթիում-իոնային մարտկոցը 80%-ով լիցքավորվում է 45 րոպեում։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №5.

Cadillac CTS-V

CTS-V-ն, Cadillac ընկերության ամենահզոր մոդելն է, որի դիմային հատվածի դիզայնը տարբերվում է ընկերության այլ մոդելների դիզայնից։ Ավտոմեքենան ունի համակարգիչ և այլ նորարարություններ։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №6.

Acura NSX

HONDA ընկերության ստորաբաժանումը ներկայացրել է ACURA NSX սերիայի նոր մոդել, որի տեխնիկական բոլոր տվյալներն առայժմ չեն հաղորդվել, սակայն հայտնի է, որ այն աշխատում է կառավարման չորս ռեժիմով՝ Quiet, Sport, Sport+ և Track։ Մոդելը վաճառքում կհայտնվի 2015-ի վերջին և կարժենա $ 150 000։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №7.

Ford GT

FORD-ը ցուցադրել է FORD GT սուպերքարի հաջորդ սերնդի տարբերակը, որի կարկասը պատրաստված է ածխապլաստիկից, կարբոնից և ալյումինից։ Մոդելը կթողարկվի 2016-ի վերջին։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №10.

Lexus GS F

LEXUS-ը ցուցադրել է LEXUS GS-ի նոր մոդելը, որը տարբերվում է նախորդից արտաքին տեսքով, լույսերով և ռադիատորի վանդակով։ Ավտոմեքենան վաճառքի դուրս կգա 2015-ին։

11 автомобилей будущего с салона в Детройте. Изображение №11.

Volkswagen Cross Coupe GTE Concept

VOLKSWAGEN-ը ներկայացրել է CROSS COUPE GTE մեքենան, որի դիզայնը հիմնված է CrossBlue մոդելի վրա։ COUPE GTE-ն ունի երկու էլեկտրաշարժիչ, որոնք թույլ են տալիս անցնել մինչև 32 կմ։.

Լուսանկարները՝ BuickInfinityChevroletCadillacAcuraFordHyundaiVolvoLexusVolkswagenToyota