BandCharge. թևնոց, որն օդի միջոցով կլիցքավորի սմարթֆոնը (տեսանյութ)

Band Charge թևնոցի հեղինակները նշում են, որ այն կարողանում է լիցքավորել սմարթֆոնն առանց լարերի, երբ հեռախոսը պարզապես օգտատիրոջ ձեռքում է: Ըստ պաշտոնական տեղեկատվության, թևնոցն ունի հատուկ ընդունիչ, որն արձակում  է ռադիո հաճախականության ազդանշան: Սմարթֆոնն ընդունում է այդ ազդանշանը և վերածում է այն էներգիայի:

Սա թևնոցի հնարավորությունների միայն մի փոքրիկ մասն է: Այժմ նախագծի հեղինակները թաքցնում են մանրամասները։

Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնի մեջ կտեղադրվի հատուկ ընդունիչ, որին թևնոցը կուղարկի ազդանշան: Ներայացված լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ թևնոցը սմարթֆոնը կարողանում է լիցքավորել 15-20 սմ հեռավորության վրա:

Խելացի գաջեթի մեջ կարելի է տեղադրել նաև  microSD հիշողության քարտ և առանց լարային ինտերֆեյսի ստանալ տեղեկատվություն սմարթֆոնի վրա:  Band Charge  կաշխատի  iOS և Android օպերացիոն համակարգերում: