Google-ն ու «Բարբի» տիկնիկներ արտադրողը կցուցադրեն համատեղ արտադրանք

JIJnWhFIl8xOWuYeowxwNw-articleGoogle ընկերությունն ու խաղալիքների արտադրությամբ զբաղվող Mattel-ը համատեղ միջոցառում կանցկացնեն, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Նյու Յորքում։

Միջոցառման հրավերում չի նշվում, թե ինչ համատեղ արտադրանք է ներկայացվելու։ Հրավերում նշվում է հետևյալը՝ “View what’s possible” («Տես այն, ինչ հնարավոր է »)։ CNET-ը գրում է, որ արտադրանքը կարող է կապ ունենալ View-Master ստերեոսկոպի ու վիրտուալ իրականության անկոցի հետ։

Mattel-ն ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է խաղալիքների արտադրությամբ։ Այն հիմնվել է 1945-ին Կալիֆորնիայում և արտադրում է հետևյալ ապրանքանիշների խաղալիքներ՝ Fisher-Price, Barbie, Monster High, Hot Wheels, Matchbox, Masters of the Universe, American Girl ու WWE։