ԲարՔեմփ Երևան 2015-ը փնտրում է կամավորների

Ամենամյա ԲարՔեմփ տեխնոլոգիական միջոցառումն այս տարի կկայանա մայիսի 30-31-ը։ Այժմ անցկացվում է ՏՏ ոլորտի ամենամեծ (չ)կոնֆերանսի կամավորների գրանցում․ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 20-25 կամավոր: Գրանցվելու համար այցելեք այստեղ, իսկ հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք գրել [email protected] հասցեին։ 

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։ ԲարՔեմփ Երևան (չ)կոնֆերանսը 6 տարիների ընթացքում հյուրընկալել է մասնագետների այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են ինտերնետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն:

ԲարՔեմփի այս տարվա պաշտոնական հեշթեգն է՝ #barcampevn15։ Միջոցառման վերաբերյալ թարմացումներին հետևեք ֆեյսբուքյան էջում։