«ԲարՔեմփ Գյումրի 2017» (չ)կոնֆերանսն ընդունում է մասնակցության հայտեր

Գյումրիում կանցկացվի արդեն 4-րդ ԲարՔեմփը՝ Համացանցի, Նոր մեդիաների, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոչ ֆորմալ Կոնֆերանսը: (չ)Կոնֆերանսը կազմակերպվում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Մասնակցության հայտերը կարող եք լրացնել այստեղ:

(չ)Կոնֆերանսն իրականացնում է “BarCamp Gyumri” նախաձեռնող խումբը։ Գլխավոր գործընկերներն են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: (չ)Կոնֆերնասի վերաբերյալ մանրամասներին կարելի է հետևել պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: