Barnes&Noble-ը կներկայացնի ամենամատչելի Windows 8 պլանշետը

Իր էլ.ընթերցիչներով և Nook պլանշետով հայտնի Barnes&Noble ընկերությունը թողարկել է մատչելի պլանշետ՝ աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով: Այս մասին գրում է wpcentral-ը:
Սա սպասելի քայլ է ընկերության կողմից: Դեռևս այս տարվա ապրիլից Barnes&Noble-ը բավական մտերմիկ համագործակցություն էր սկսել Microsoft-ի հետ: Նրանք միասին ստեղծեցին ընկերություն, որի համար Microsoft-ը կատարեց 300մլն. դոլարի ներդրում: Ահա թե ինչու նոր Windows 8 պլանշետի թողարկումը զարմանալի չէ:

Սարքի պարամետրերի մասին տեղեկություններ դեռևս հայտնի չեն: Գաղտնի աղբյուրների խոսքով, նոր պլանշետի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին:

Հիշենք, որ Barnes&Noble-ի Nook պլանշետը թողարկվել էր՝ մրցակցելու Amazon-ի Kindle Fire-ի հետ: Հաշվի առնելով այն, որ Amazon-ն ընդամենը մի քանի օր առաջ ներկայացրեց նոր պլանշետներ՝ Barnes&Noble-ի գալիք պլանշետը մրցկացին ուղղված պատասխան է: