Apple-ը թողարկել է Beats Studio 3 Wireless ականջակալը՝ բարելավված հնարավորություններով

Beats by Dr. Dre բրենդը, որը պատկանում է Apple-ին, վերջին թարմացումից 3 տարի անց թողարկել է Beats Studio 3 Wireless անլար ականջակալի նոր մոդել: ԱՄՆ-ում այն կարելի է գնել $350-ով:

Այս մոդելը ստացել է W1 պրոցեսոր, ինչպես Apple AirPods-ը, Beats Solo 3-ը, Beats X-ը և PowerBeats 3-ը: W1 չիպը թույլ է տալիս մեկ ակնթարթում կապվել մոտակա iPhone-ին, iPad-ին և Mac համակարգչին: Բարելավվել է արտաքին աղմուկի նվազեցման համակարգը (Pure Adaptive Noise Canceling (Pure ANC)), ինչպես նաև այն օժտվել է ավելի դիմացկուն մարտկոցով: Apple ընկերությունը վստահեցնում է, որ մարտկոցի լիցքավորումը կբավականացնի ավելի քան 22 ժամ անդադար աշխատանքի համար՝ Pure ANC համակարգը միացրած վիճակում:

Ականջակալի դիզայնը էական փոփոխություններ չի կրել՝ համեմատած առաջին մոդելի՝ Studio Wireless-ի, հետ:

https://youtu.be/ERuONiY5Gz0