Բելառուսն օրինականացրել է բիթքոինը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրինականացրել է կրիպտորաժույթները՝ ստորագրելով «Թվային տնտեսության զարգացման մասին» հռչակագիրը, որով պաշտոնապես թույլատրվում են կրիպտորաժույթի բոլոր տեսակները, մայնինգն ու դրանով կատարվող տրանզակցիաները։

«Փաստացի Բելառուսն աշխարհում առաջին պետությունն է դառնում, որը լայն հնարավորություններ է ստեղծում բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման համար: Մենք ունենք բոլոր շանսերն այդ ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու համար»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Lenta.ru-ի փոխանցմամբ` մինչև 2023թ. կրիպտոարժույթների մայնինգը, ստեղծումը, ձեռքբերումը, օտարումն ու փոխանակումը տոկենների հետ, ինչպես նաև կրիպտոբիրժաներում և կրիպտոհարթակներում գործողությունները չեն սահմանափակվի, նաև չեն հարկվի:Ստորագրված հռչակագրի հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն հրապարակումից 3 ամիս անց:

Նշենք, որ ամենամեծ տարածում ստացած կրիպտոարժույթի մեկ Բիթքոինի (BTC) փոխարժեքը մեկ գիշերում կտրուկ նվազել էր` CoinMarketCup պորտալի տվյալներով մոտ 16 տոկոսով։ Դեկտեմբերի 17-ին այն հատել էր 20 հազար դոլարի սահմանը, այժմ այն հասել է մոտ 14.000 դոլարի։ 2 տարի առաջ  դրա արժեքը չէր գերազանցում 400 դոլարը։